Իսպանիայի Բորիոլ քաղաքում տոնակատարության ժամանակ ցլի հարվածից տղամարդ է զոհվել: Նա դարձել է այդ կենդանիների 10-րդ զոհը, որոնք ընթացիկ տարում մասնակցում են երկրի բոլոր տոներին: Այս մասին գրում է EFE գործակալությունը:
Ցուլը հարված է հասցրել կենդանիների` քաղաքի փողոցներով bous al carre կոչվող վազքի ընթացքում` Սուրբ Բարդուղիմեոսի և Սուրբ Ռոխի տոների ժամանակ: Տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Զոհվածը 49-ամյա Վենանսիո Մատինես Ֆերնանդեսն է` ծագումով Օվյեդոյից:
Նշենք, որ միայն Վալենսիայում նման հանգամանքներում 6 մարդ է զոհվել:
Իսկ Իսպանիայում ընդհանուր առմամբ ցլերի մասնակցությամբ տոների ժամանակ 10 մարդ է զոհվել:








































