Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Լոնդոնում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատան պաշտոնական բացման արարողակարգը, որին մասնակցել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Հասան Հաբիբոլազադեն:
Արարողությանը մասնակցել են նաև իրանցի ու բրիտանացի պատգամավորներ, ինչպես նաև երկու երկրների ԱԳՆ-ների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Իրանական կողմից մասնակցել է նաև փոխարտգործնախարար Մեհդի Դանեշ Յազդին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը վերաբացել էր Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, որն իր աշխատանքները դադարեցրել է 2011 թվականին:











































