Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, որը կիրակի ժամանել է Տալլին, կողմ է արտահայտվել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայմանը:
Դուդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դա կլիներ ոչ միայն պատմական տեսանկյունից ճիշտ, այլև կլիներ արդար: Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսն աջակցել է նրան` հայտարարելով, որ ավելի վաղ նույնպես արտահայտվել է այդ մասին:
Էստոնիա այցելելով՝ Դուդան սկսում է ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին համոզելու կամպանիան, որ անհրաժեշտ է ամրապնդել դաշինքի արևելյան սահմանները: Հետագայում նա պլանավորել է այցելել Բեռլին, Լոնդոն ու Նյու Յորք:










































