Friday, 19 06 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը

ԲՀԿ-ն նախաձեռնում է միասնական շտաբ-2. մամուլ

Երևանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ին կրկին առիթ են տվել ժողովրդի խնդիրների մասին բարձրաձայնելու, և երկու օր է՝ ԲՀԿ-ական ծանր հրետանին Աժ ամբիոնից գնդակոծում է Երևանի քաղաքապետարանը: «Հրապարակը» գրում է, որ քաղաքապետարանի աշխատակիցների համար թանկարժեք գործուղումների, ծառայողական շքեղ մեքենաների և նման բաների համար նախատեսված ծախսերի մասին քննադատությունների պատասխանը չուշացավ:

«Հռետորաբանության փոխարեն, անհասկանալի հարցերը մինչև բարձրաձայնելը կարող է ճշտել Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ, որոնք առավել արհեստավարժ են և պատշաճ տիրապետում են բարձրացված հարցերի բովանդակությանը, ինչպես նաև կողմ են քվեարկում դրանց»,- ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի քննադատություններին ի պատասխան արձագանքեց Երևանի քաղաքապետարանը:

Նշենք, որ Աժ-ում Տիգրան Ռւրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ մինչ երևանցիների համար որևէ բան չկա կամ էլ կա, բայց շատ թանկ է, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների համար կան ծառայողական մեքենաներ, շքեղ գործուղումներ: «Օրինակ, կա 81 միլիոն 760 հազար դրամի չափով նախատեսված ծախս՝ 2012 թվականի գործուղումների համար»,- ասել է պատգամավորը: Ուրիխանյանը նշել է, որ 73 միլիոն դրամ ծախսվել է դրոշների տեղադրման համար, ու համեմատական կարգով նշել, որ նույնքան գումար էլ վերելակների վերանորոգման համար էր տեղադրվել: Նա հեգնել է, որ այս խնդիրներին զուգահեռ կան այնպիսի կարևորագույնները, ինչպիսիք են, ասենք, Վոլոչկովան և այլն: Փաստն այն է, որ այդ շռայլ ծախսերը վավերացրել են նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները: Ուստի Տիգրան Ուրիխանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ն մի կողմից իշխանությանը քննադատում է, բայց մյուս կողմից կատարում է ՀՀԿ-ի հրամա՞նը:

ԲՀԿն հայտարարել էր, որ բաց է քննարկման և միասնական ճակատով ընտրություններին մասնակցելուն, բայց այդ միավորումը պետք է լինի բացառապես իր առանցքի շուրջ:

– Մենք չէինք հայտարարել, որ պիտի լինի, այլ առաջարկել էինք, հաշվի առնելով ԲՀԿ հնարավորությունները, մեկնարկային պոտենցիալը, հզոր մարդկային ռեսուրսը և զանգվածի զորակցությունը, աջակցությունը:

Նման միավորում չեղավ: Քաղաքական ուժերն ինչո՞ւ չվստահեցին ԲՀԿին:

– Մենք ենք, որ ունակ ենք փոխելու իրադրությունը, մենք ենք, որ կարող ենք կանխել թալանը, ժողովրդի հանդեպ գրպանահատությունը, ամբողջ հայ ազգի մայրաքաղաքը, Հայաստանի սիրտը ոչ միայն ազատագրելու, այլև այն վերադարձնելու, դարձնելու ավելի հասանելի, գրավչական, մատչելի և եկամտաբեր: Եվ հետո՝ քաղաքական ուժերը չեն մեզ ընտրելու, որ չհավատացին, այլ Երևանի բնակիչները:

Պարոն Ուրիխանյան, մինչ Դուք քննադատում եք քաղաքային իշխանությունների գործունեությունը, հակառակ կողմից պատասխան է հնչում, որ ԲՀԿն էլ անմասն չի մնացել Ձեր կողմից քննադատվող գործընթացներին:

– Նախ ուզում եմ ասել, որ իմ կողմից հնչեցված մի քանի դրույթ և դրվագ՝ վերաբերող քաղաքապետարանի գործունեությանը, որևէ ողջամիտ պատասխանի չարժանացան, փոխարենը քաղաքական մեծամասնությունը, քաղաքական մենաշնորհը զավթած ուժի մանր-մունր սպասարկող ներկայացուցիչներ, ինչպես միշտ, նախ անձնական վիրավորանքների դաշտ են անցնում: Ես նորից եմ կրկնում՝ ի՞նչ իրավունքով է այս ծանրագույն իրավիճակում գտնվող ժողովրդի մայրաքաղաքի ադմինիստրացիան իրեն իրավունք վերապահում նախատեսել ծախսելու այդպիսի գումար արտասահմանյան շրջագայությունների համար, դրանից ի՞նչ են ստանում երևանցիները, կամ ինչ հիմունքներով է 210,5 մլն դրամ նվիրատվության հիմունքով տրամադրվել ինչ-ինչ անհայտ, չգիտես ում հասարակական կազմակերպությունների, երբ Երևանում բազում անապահով ընտանիքներ կան, ամեն օր տասնյակ մեքենաներ են ջարդուխուրդ լինում Երևանի խայտառակ երթևեկելի փողոցներում: Կամ՝ խոսվում է նոր պուրակների բացման մասին և Շենգավիթ համայնքում ներկայացվում մի պուրակ, որը շենգավիթցիների հիշողության մեջ է առնվազն 40 տարի: Նման անհեթեթությունները շատ են, բայց զարմանալի է, երբ կոնկրետ քննադատություն է հնչում, լսում ենք միայն անձնական վիրավորանք: ՀՀԿ խորհրդի անդամ Մելիքյան Գագիկն ինձ մեղադրում է, որ ես չեմ գնահատում Վոլոչկովայի գեղեցկությունը: Հիշեցնեմ Գագիկ Մելիքյանին, որ ես քննադատում էի ոչ թե Վոլոչկովային, այլ Տարոն Մարգարյանին, եթե Գագիկ Մելիքյանը չի կարողանում այդ երկու անձանց իրարից տարբերել, ապա կոչ եմ անում նորից ուսումնասիրել դպրոցական կենսաբանության դասագրքերը:

Չպատասխանեցիք ավագանու ԲՀԿ խմբակցության գործունեության մասին հարցին:

– Հենց դրա համար էլ ավագանու կազմը 90 տոկոսով փոխվում է, իրենք էլ դրա համար հաշվետու են լինելու կուսակցության առջև՝ և իրենց արածի և իրենց չարածի համար: Եվ բոլոր նրանք, ովքեր ԲՀԿ պատգամավորներին փորձում են մատնանշել ԲՀԿ-ական ավագանու անդամների գործունեությունը, թող հաշվի առնեն մի հանգամանք, որ, ի տարբերություն իրենց, մեր կուսակցության մեջ գործ անողը ստանում է գնահատական, չանողը՝ բացասական գնահատական:

Իսկ երաշխիքներ է՞լ եք տալու, որ նորընտիր ԲՀԿ ավագանին չի կատարելու ՀՀԿի պատվերը:

– Ես չգիտեմ ում պատվերներն են ովքեր կատարում, ես ձեզ ասացի մեր ավագանու մասին և, առհասարակ, արդյունավետ և անարդյունավետ գործունեության մասին:

Ի դեպ, ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը ապրիլի 7-ից է, բայց դուք այսօր, օրենքը խախտելով, հակաքարոզչությամբ եք զբաղված:

– Կներեք, բայց ես պետական աշխատավարձ եմ ստանում և որպես Աժ պատգամավոր՝ պարտավոր եմ վերահսկել բոլոր պետական կառույցների գործունեությունը իմ խղճի, ժողովրդի պահանջների թելադրանքով: Եվ յուրաքանչյուր պետական կառույց սահմանադրորեն վերապահված է հաշվետու լինել ինձ և իմ մյուս գործընկերներին: Այնպես որ, քարոզչություն և հակաքարոզչություն թողնենք մի կողմ:

Վերջապես հստակ գնահատական կարո՞ղ եք տալ նախագահական ընտրություններին, որպեսզի հասկանանք, թե ինչ ակնկալիքներով եք մասնակցում ավագանու ընտրություններին:

– Մենք ընտրություններին գնահատական չենք տվել, որպեսզի մարդիկ իրենք տան գնահատական ու չշահարկեն ԲՀԿ-ի որևէ արտահայտություն: Այո, մեզ պետք է, որպեսզի ժողովուրդը շատ պարզ հասկանա ու գիտակցի ու կանգնի բոլոր այդ երևույթների դեմ: Ու այդ ժամանակ մենք պատրաստ ենք ձեռք-ձեռքի տված՝ դուրս գալ բոլոր հարթակներ և առաջնորդել ժողովրդին դեպի հաղթանակ:

Լավ, իսկ ի՞նչ միջոցներով եք պայքարելու ընտրակեղծարարությունների դեմ:

– Վստահված անձինք, հանձնաժողովներում ներկայացված կուսակցության անդամներ, ներկայացուցիչներ, դիտորդներ, անկախ դիտորդների հետ համագործակցություն, ճիշտ այնպես, ինչպես խորհրդարանական ընտրություններին: Բացի այդ, երեկ հնչեցրել ենք միասնական շտաբ ձևավորելու կոչ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկություն ունեն վերահսկելու ընտրությունները: Այդ ժամանակ ահռելի մի զանգված հնարավորություն կունենա դուրս գալ ընտրատեղամասեր: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ չկար ձևավորված ընդհանուր մեխանիզմ, ըստ որի պիտի ուղղորդվեն ու մի կարգով աշխատեն բոլոր ուժերի վստահված անձինք: Հիմա դրան պետք է հասնել:

ՀԳ – Երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դրական արտահայտվեց միասնական շտաբ-2 ձևավորելու գաղափարին, նշեց նաև, որ ՀԱԿ երիտթևը, որը կմասնակցի ավագանու ընտրություննեիին, հավանաբար դրական կարձագանքի դրան: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նման շտաբի գոյությունը չարդարացրեց իրեն, և շտաբի անդամ ԲՀԿ-ն էլ կեղծիքների դիմեց,- հարցրեց «Հրապարակը»: «Արդարացրեց, արդարացրեց, գուցե մասնակի, բայց արդարացրեց»,- հակադարձեց Մանուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում