Spletnik.ru-ի փոխանցմամբ` Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի Ջենիֆեր Լոորունեը նշել է ծննդյան օրը: Յուրաքանչյուրը յուրովի է շնորհավորել աստղին, իսկ ամենատարօրինակ ձևով դա արել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղ Քրիս Ջենները:
Նա Instagram-ի իր էջում տեղադրել է հետաքրքիր ու բազում հարցեր առաջացնող լուսանկար: Դրանում Քրիս Ջեններն ու Ջենիֆեր Լոուրենսը պատկերված են վերջինիս անկողնում:
Ուշագրավ է, որ նախկինում Լոուրենսն աչքի չի ընկել Քարդաշյանների ընտանիքի հետ ընկերական հարաբերություններով, թեև դերասանուհին քանիցս ընդունել է, որ սիրում է նրանց շոուն:









































