Գերհաղորդականությունը առաջին անգամ նկատվել է մետաղներում, որոնք սառեցվել են մինչև բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճաններ, հայտնում է 3dnews.ru-ն: Գերմանացի հետազոտողները կարողացել են նոր ռեկորդ սահմանել` –70 ° С-ում աշխատող գերհաղորդչի համար: Մոտավորապես այդպիսի ջերմաստիճան է լինում բևեռային շրջաններում:
Հետազոտողների օգտագործած նյութը հնարավոր չէ գտնել Մենդելեևի պարբերական աղյուսակում: Նրա կառուցվածքն ու բնութագրերը գիտնականները դեռևս լավ չեն ուսումնասիրել: Այն ստեղծված է ջրածնի սուլֆիդից՝ ծայրահեղ բարձր ճնշման տակ: 50 գիգապասկալի դեպքում այն դարձել է կիսահաղորդիչ, իսկ 96-ի դեպքում՝ մետաղ: Եթե այդպիսի ճնշման տակ նաև իջեցնեն ջերմաստիճանը, այն արդեն կդառնա գերհաղորդիչ:
Իհարկե, այդպիսի ճնշում ստանալը հեշտ չէ, սակայն նվաճումն այն է, որ գիտնականները լավ նյութ են ստացել հետազոտման համար:







































