«Ակնհայտ է մի բան. իշխանությունների մոտ էլ աուդիտի մոսով խառնաշփոթ իրավիճակ է, ասում են մեկ բան, անում՝ լրիվ այլ բան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Էլեկտրիկ Երևան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը՝ հավելելով, որ անհասկանալի է նաև այն, որ խոսում են Հանրային ծառայություններում խորհրդատվություն իրականացնելու մասին, այնինչ բոլորի համար պարզ է, որ ՀԷՑ-ում է թալան եղել:
Նարեկ Այվազյանը հիշեցրեց հասարակության պահանջը, որը Բաղրամյանի իրադարձությունների ժամանակ դրվել է. դա սակագնի չեղարկումն է եղել, որը մինչ այժմ չի իրականացվել: Ըստ նրա՝ ՀԷՑ-ում աուդիտը ոչինչ չի տալու: «Աուդիտը ոչինչ չի փոխելու: Չեմ կարծում, որ իրենք դրանով հարց են լուծելու. ամեն տարի էլ միջազգային կազմակերպությունը աուդիտ է անում, բայց ոչ մի բան չի փոխվել»,- շեշտեց Ն.Այվազյանը:
Ըստ նրա՝ պետք է գնալ թալանի հետքերով, պատասխանտվության ենթարկել թալանը իրականացնողներին:
Նարեկ Այվազյանը նաև ընդգծեց, որ սուբսիդավորումը ևս լուծում չէ, այն էլ՝ Որոտանի ՀԷԿ-ի վաճառաքի գումարներով: Ստացվում է՝ կրկին հասարակությունն է վճարում իր գրպանից: Սխալ և բարձրռիսկային է նաև խոշոր բիզնեսներից էլեկտրաէներգիայի օգտագործման համար 6.93 դրամ ավել գանձումը: «Դա մրցակցային շուկայի, բիզնեսի հավասար պայմանների հանդեպ ևս մի ոտնձգություն է, ինչպես նաև լրջագույն նախադրյալ` այլ ապրանքների և ծառայությունների՝ թանկացող համար»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ խելքին մոտ չէ նաև այն, որ փորձում են հասարակությանը սպառնալ հովհարային անջատումներով:
Նարեկ Այվազյանը նաև նկատեց, որ հասարակությունը գործընթացները տաք է պահելու, ցանկացած ժամանակ կրկին լայն համախմբում է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում:








































