Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել է, որ թիմը կրկին հետաքրքրված է Բալոտելիի ծառայություններով:
«Ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել: Բայց ինչպես ասում է հայտնի իտալացի երգիչը՝ հաճախ սերը չի հեռանում, այն շրջում է և վերադառնում: Իսկ ես և Բեռլուսկոնին ռոմանտիկ ենք»,- ասել է Գալիանին:
Հավելենք, որ 25-ամյա հարձակվողը արդեն Միլանում է, որտեղ բանակցություններ է վարելու ակումբի հետ՝ մեկ տարի վարձակալությամբ վերադառնալու համար:








































