Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը նախընտրական ընտրապայքարի ժամանակ ձախողված լուսանկարի զոհ է դարձել: Այս մասին գրում է The Time-ը:
Այս շաբաթ Այովա նահանգի բնակիչները թռուցիկ են ստացել հաջակցություն Ջեբ Բուշի: Դրա վրա պատկերված է նախագահի թեկնածուն` Սիդար Ռափիդս կամրջի ֆոնին:
Սակայն ուշադիր զննելիս պարզ է դառնում, որ Բուշի նկարը «կցված է» կամրջի պատերով նկարին: Օգտատերերը նաև նկատել են, որ Ջեբ Բուշի ձախ ձեռքը պատկանում է ոչ թե նրան, այլ մեկ այլ ռասայի, քանի որ լուսանկարում այն ավելի մուգ է, քան ձախը:
Ավելի ուշ, սակայն, Բուշին աջակցող քաղաքական գործողությունների կոմիտեի մամլո քարտուղարն ասել է, որ ձեռքն իսկապես պատկանում է Ջեբ Բուշին, և սոցկայքի իր էջում բերել է ապացույցը` մեկ այլ լուսանկարի տեսքով:









































