«Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Քևին դե Բրյուինեն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ համաձայնության են եկել պայմանագրի պայմանների հարցում:
Եթե տեղափոխությունը կայանա, Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական ակումբում կստանա 280.000 եվրո շաբաթական աշխատավարձ:
Այժմ «քաղաքայիններ»-ի ղեկավարությունը բանակցություններ է սկսել «Վոլֆսբուրգ»-ի հետ: Գերմանական կողմն արդեն մերժել է 66 մլն եվրոյի առաջարկը:
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ «գայլեր»-ը Դե Բրյուինեի տրանսֆերը պատրաստ են վաճառել 80 մլն եվրոյով:
Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը 34 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 21 գոլային փոխանցում:







































