Գերմանիայում աճում է ծնելիությունը: Անցյալ տարի լույս աշխարհ եկած երեխաների թիվը ռեկորդային է վերջին տասնամյակի համար, գրում է «Ուկրինֆորմ»-ը:
Վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալներով` 2014-ին Գերմանիայում 715 հազար նորածին է լույս աշխարհ եկել, ինչը 33 հազարով (4.8 տոկոս) ավելի է, քան մեկ տարի առաջ:
Իսկ ահա մահացությունը կրճատվել է 2.8 տոկոսով և կազմել 868 հազար մարդ:










































