ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ ընդունում է իրանական միջուկային սպառնալիքը չեզոքացնելու Իսրայելի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը, սակայն կոչ է արել ժամանակ տալ դիվանագիտությանը:
Մամուլի համար այս հայտարարությունը հնչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո, ով շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին աջակցության համար և տեղեկացրել է, որ սերտ համագործակցելով՝ ԱՄՆ-ը և Իսրայելը մոտ են խնդրի գնահատման մասշտաբներով և դրա լուծման ժամանակային շրջանակներով: Նա կրկին հայտարարել է, որ բանակցությունները և Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները պետք է լրացվեն ռազմական գործողությունների սպառնալիքով:
«Իսրայելը երբեք չի կարող զիջել իր ինքնապաշտպանության իրավունքը նույնիսկ իր ամենամեծ ընկերոջը, իսկ Իսրայելն ԱՄՆ-ից լավ ընկեր չունի»,- ասել է Նեթանյահուն:
Միաժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ խնդրի քաղաքական կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին և ավելի կայուն կլինի: «Կարծում եմ հասել է այս խնդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման ժամանակը: Հարցն այն է, թե արդյո՞ք Իրանի կօգտվի այս հնարավորությունից և կմտնի այս դռնով: Սակայն դա բխում է բոլորի՝ ոչ միայն Իսրայելի և ԱՄՆ-ի, այլև Իրանի ժողովրդի շահերից»,- ասել է Օբաման:










































