Իրանը հերքել է հաղորդագրությունները, համաձայն որոնց` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ (ԱԷՄԳ) մտադիր է գաղտնի պայմանագիր ստորագրել, որը կորոշի Իրանի տարածքում միջուկային օբեյկտների ստուգումների մանրամասները:
Ըստ Իրանի Ազգային անվտանգության ռազմավարական հարցերով բարձրագույն խորհրդի փոխնախարար Ալի Հոսեյն-Տաշի` Ազգային անվտանգության ռազմավարական հարցերով բարձրագույն խորհրդի և ԱԷՄԳ-ի ղեկավարների տեղակալների միջև «ոչ մի ստորագրված համաձայնագիր չկա, նման հարցերն առհասարակ գտնվում են Ազգային անվտանգության ռազմավարական հարցերով բարձրագույն խորհրդի լիազորություններից դուրս»:











































