Կորեայի Հանրապետության իշխանությունները հայտարարել են հյուսիսկորեական հրետանու թվի կրկնապատկման մասին ապառազմականացված գոտու երկայնքով, հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
Հարավային Կորեայում նաև նշում են, որ Հյուսիսային Կորեային պատկանող մի քանի տասնյակ սուզանավեր լքել են բազաները:
Փխենյանը պահանջում է ապամոնտաժել երկու երկրների սահմանին տեղադրված բարձրախոսները և դադարեցնել Հյուսիսային Կորեայի դեմ քարոզչության հեռարձակումը: Կորեայի Հանրապետությունը հրաժարվել է կատարել այդ պահանջը՝ հայտարարելով, որ կշարունակի ռադիոհեռարձակումը:











































