ԱՄՆ-ից ծրագրավորող Ռոբ Ռայնհարթը ստեղծել է յուրօրինակ կենսատու կոկտեյլ, որի մեջ պարունակվում են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր սնուցող նյութերը:
Գյուտարարի խոսքերով՝ ըմպելիքը հիասքանչ համ ունի և իրեն չի հոգնեցրել նույնիսկ վեցամսյա գործածությունից հետո: Ընդ որում՝ կոկտեյլի մեջ բոլոր անհրաժեշտ տարրերի առկայության հետ մեկտեղ՝ այն կալորիաներով հագեցած չէ։ Այս մասին հաղորդում է Global Science-ը:
Ըմպելիքի հիմնական մասը կազմում են ձիթապտղի յուղը, ձկան յուղը, ինչպես նաև՝ պրոբիոտիկներ, հակաօքսիդանտներ, որոնք ավելի երկար են մարսվում:
Ըմպելիքի ստեղծման գաղափարը ծագել է այն ժամանակ, երբ Ռոբի ընկերը հայտնվել է հիվանդանոցում՝ հյուծախտի ու գերահոգնածության ախտանիշներով: Բացի այդ, ծրագրավորողը որոշել է որքան հնարավոր է խնայողաբար ծախսել վաստակած գումարը: Գյուտը նրան օգնել է օրական խնայել մի քանի ժամ ու ամսական՝ մի քանի հարյուր դոլար:










































