1. Ձեր անձի մասշտաբը որոշվում է խնդրի մեծությամբ, որը ունակ է ձեզ հունից հանել:
2. Նախքան ձեզ մոտ դեպրեսիա և ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվեք, որ շրջապատված չեք հիմարներով:
3. Մարդուն երջանիկ դարձնելը չի մտել աշխարհաստեղծման ծրագրի մեջ
4. Այն ամենն, ինչ դուք անում եք անկողնում հրաշալի է և ամբողջովին ճիշտ, եթե դա դուր է գալիս երկու կողմին:
5. Սեքսուալ շեղում կարելի է համարել միայն սեքսի բացակայությունը, մնացած ամեն ինչը ճաշակի հարց է:
6. Այն պահից սկսած, երբ մարդը սկսում է մտածել կյանքի իմաստի և արժեքի մասին, կարելի է նրան հիվանդ համարել:
7. Առաջին մարդը, որ քարի փոխարեն հայհոյանք նետեց՝ դարձավ քաղաքակրթության հիմնադիրը:
8. Կատարյալ, անվերջ, ատելությունից մաքրված սերը գոյություն ունի միայն թմրանյութի և կախվածություն ունեցողի միջև:
9. Մենք ապրում ենք շատ տարօրինակ ժամանակաշրջանում և զարմանքով նշում ենք, որ զարգացումը առաջ է ընթանում բարբարոսության հետ միաժամանակ:
10. Որքան կատարյալ է մարդը արտաքինից, այնքան շատ սատանաներ ունի իր ներսում:
11. Երբ ինձ քննադատում են, ես կարող եմ պաշտպանվել, բայց գովասանքի դեմ անզոր եմ:
12. Հիմարության առաջին նշանն է ամոթի բացարձակ բացակայությունը:
13. Մարդիկ ավելի բարոյական են, քան իրենք են կարծում և ավելի անբարոյական, քան կարող են պատկերացնել:
14. Մեծամասամբ այն, ինչ ռեալ է մեր ներսում՝ չի գիտակցվում մեր կողմից, իսկ այն, ինչ գիտակցվում է՝ ռեալ չէ:
15. Ցանկացած սովորական մարդ իրականում սովորական է միայն մի մասով:
16. Երբեմն սիգարը միմիայն սիգար է:











































