Monday, 22 06 2026
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն

Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել. Շտեֆան Ֆյուլե

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

«Որևէ կասկած այս հարցում չկա․ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաև մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները: Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր», – ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտոնական Բրյուսելը հայտարարել էր, թե ուշադրութամբ հետևելու է Հայաստանի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին և եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին ու կատարվեն նաև մի շարք այլ բարեփոխումներ՝ Եվրամիությունը պատրաստ է նախաձեռնել դոնորների միջազգային խորհրդաժողով՝ Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այժմ, փաստորեն, Եվրամիության հանձնակատարը նշում է, թե Բրյուսելում պատրաստ են անցնել խորհրդաժողովի անցկացման հաջորդ՝ կազմակերպչական փուլին:

Հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն դրական գնահատական է հնչեցրել նաև այսօր Եվրախորհրդարանում, որտեղ հաշվետվություն էր ներկայացնում 2012-ին ետխորհրդային 6 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում արձանագրված առաջընթացի ու բացթողումների մասին: Ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին և լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու և կիրարկելու ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունները էլ ավելի սերտացնելու համար պաշտոնական Բրյուսելն այսօր 15 հանձնարարական տվեց Հայաստանի իշխանություններին, որոնցից մի քանիսն, ի դեպ, առաջին անգամը չեն բարձրաձայնվում: Առաջին կետով Բրյուսելը կոչ է անում հետամուտ լինել վերջին ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների արձանագրած բացթողումներին ու մտահոգություններին և բարեփոխել ընտրական օրենսդրությունը նախագահական ընտրություններից հետո: Երկրորդ կետով Բրյուսելը վերստին կոչ է անում լիարժեք հետաքննել 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունները, ինչպես նաև ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքները՝ կալանավայրերում իրականացված վատ վերաբերմունքի և խախտումների վերաբերյալ:

Առաջնահերթ հանձնարարականների շարքում Եվրամիությունը նաև մատնանշում է կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ անցած տարվա ընթացքում սահմանափակ քայլեր են ձեռնարկվել բարձր օղակներում կաշառակերությունը կրճատելու ուղղությամբ: Տնտեսության ոլորտում Եվրամիությունը հանձնարարում է ավելի մեծ ջանքեր գործադրել մրցակցային միջավայր ստեղծելու և հարկահավաքությունը բարելավելու ուղղությամբ, մարդու իրավունքների դաշտում՝ կրկին կոչ անում բարեփոխել դատական և իրավապահ համակարգերը, ինչպես նաև երաշխավորել անկախությունն ու բազմակարծությունը լրատվական դաշտում:

Ներքաղաքական այս հարցերից բացի Եվրամիությունը նաև Ղարաբաղի հակամարտությանն է անդրադառնում՝ հորդորելով արագացնել ջանքերը Ադրբեջանի հետ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար, ինչպես նաև երաշխավորել Եվրամիության ներկայացուցիչների անարգել մուտքը Ղարաբաղ ու շրջակա տարածքներ: Փաստենք, որ վերջին երկու հանձնարարականները նույնությամբ նշված են նաև Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում, որի իշխանությունները, սակայն, ի տարբերություն Հայաստանի, առայժմ հրապարակավ համաձայնություն չեն տվել Եվրամիության դիվանագետների համար անարգել մուտք ապահովեու առաջարկին:

«Եվրամիության հարևանության քաղաքականության նոր տարրերից մեկն էլ այն է, որ մենք այժմ ներառում ենք նաև այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումը: Այժմ այն վիճակը չէ, երբ մենք կենտրոնանում էինք մեր երկկողմ հարաբերությունների վրա, իսկ ինչ-որ մեկը առանձին փորձում էր ճանապարհներ գտնել այս հակամարտությունների ու դրանց հետևանքների վերացման համար», -պարզաբանեց Ֆյուլեն՝ դիմելով Եվրոպացի պատգամավորներին:

Խորհրդարանի իր ելույթում, ինչպես նաև դրան հետևած ասուլիսում Ընդարձակման հարցերով հանձնակատարը մի քանի անգամ հիշեցրեց Եվրամիության հայտնի սկզբունքը՝ ավելին ավելիի դիմաց, ինչը նշանակում է, որ Բրյուսելի տված այս հերթական հանձնարարականների կատարումից է նաև մեծապես կախված՝ որքան գումար կստանա հաջորդ տարի Հայաստանը ԵՄ-ից և ինչպիսին կլինեն երկկողմ հարաբերությունները առաջիկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում