Ադրբեջանի Մինգեչևիր քաղաքում ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան, որը սկսվել է քաղաքի 27-ամյա բնակչի հուղարկավորությունից հետո, ով մահացել էր ոստիկանական տեղամասում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ցուցարարներին ցրելիս 21 մարդ ձերբակալվել է: Նրանց մեղադրում են հասարակական կարգը խախտելու մեջ:
Ձերբակալվածներն ու նախապատրաստված նյութերը դատարան են ուղարկվել օրենսդրության համաձայն միջոցներ ձեռնարկելու համար, ասվում է Ադրբեջանի ՆԳՆ հայտարարությունում:
Երթը ցրելու ընթացքում ոստիկանության 4 աշխատակից է տուժել, շարքից դուրս է բերվել մեկ ավտոմեքենա:











































