Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան: Թեհրանում նա կվերաբացի Իրանում Միացյալ Թագավորության դեսպանատունը, որն իր աշխատանքը ընդհատել էր այն բանից հետո, երբ 2011թ. այնտեղ ներխուժեց Իրանի արմատական տրամադրված երիտասարդությունը, հաղորդում է TASS-ը:
«2011 թվականից հետո վերջին շրջանում մեր հարաբերությունները բարելավվել են: Նախագահական ընտրություններում Ռուհանիի հաղթանակը և անցած ամսում միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ կնքված համաձայնագիրը կարևոր նշանակություն են ունեցել դրա համար: Ես հավատում եմ, որ մենք այս հարցում ավելի հեռուն գնալու ներուժ ունենք: Մեր դեսպանատների բացումը որոշիչ քայլ է մեր հարաբերությունների բարելավման ճանապարհին»,- նշել է նախարարը:











































