Apple ընկերության նախաձեռնությամբ Չինաստանում թողարկվել է trade-in ծրագիրը, որի շրջանակներում հին մոդելները փոխարինում են նորով, հայտնում է supreme2.ru-ն:
Տարբեր մոդելների համար կորպորացիան վճաում է տարբեր գումարներ: Օրինակ՝ iPhone 4S-ի համար վճարում են մինչև 500 յուան: Փոխանակվում են iPhone 6, iPhone 6 Plus և iPad Air 2 մոդելները, սակայն որոշակի հավելավճարի դեպքում:
Հարկ է նշել, որ չինացիների կարծիքով՝ դա այնքան էլ ձեռնտու գործարք չէ: Գնորդների դժգոհությունը պայմանավորված է գնման շատ ցածր գնով:








































