Իսպանիայի Ալավա նահանգում հնագիտական պեղումների ընթացքում խեցուց պատրաստված հին առարկաներ են գտել: Առարկաները պատրաստվել են մոտ 4 հազար տարի առաջ, գրում է TASS-ը:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Խուան Անտոնիո Կիրոսի խոսքերով` պեղումները կատարվել են Տորենտեխո վայրում, որտեղ ներկա պահին խաղողի այգիներից բացի մի փոքրիկ եկեղեցի է գտնվում: Ըստ հնագետների` գտածոները պատկանում են Էբրո գետի երկայնքով առաջին բնակավայրերի ժամանակաշրջանին:
Հետազոտողները նաև հին թաղումներ են հայտնաբերել մի վայրում, որն ըստ նրանց կարող էր գերեզմանոց լինել: Եվս մեկ բացահայտում են դարձել մոտավորապես XI դարի մեծ շինության ավերակները:








































