Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը հերթական անգամ ապացուցել է իր համեստությունը: Ցանկանալով զանգել հեռախոսով՝ նա որոշել է չանհանգստացնել քարտուղարին և ինքնուրույն է դա արել:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, իր օծման նախօրեին Պապը որոշել է զանգահարել իր հին ընկերոջը՝ Ջիզվիթների միաբանության ղեկավար գեներալ Ադոլֆո Նիկոլասին: Պապը վերցրել է խոսափողը և միացել է Վատիկանի օպերատորին: «Ալլո, Հռոմի պապն է խոսում»,- ներկայացել է նա: Սակայն օպերատորը նույնիսկ մտածել չէր կարող, որ Պապը կարող է զանգահարել առանց քարտուղարի օգնության: «Հռոմի պա՞պը: Իսկ ես Նապոլեոնն եմ»,- պատասխանել է նա:
Ֆրանցիսկոս I-ը շատ համբերատար փորձել է համոզել օպերատորին, որ դա կատակ չէ, և որ ինքը իրոք Հռոմի պապն է, ում հարկավոր է կապվել Միաբանության գեներալի հետ: Արդյունքում օպերատորը հասկացել է սխալը, ներողություն է խնդրել, և Պապի և ջիզվիթների գեներալի խոսակցությունը կայացել է:







































