19-ամյա բրիտանուհին իր հարազատ քաղաքում աստղ է դարձել այն բանից հետո, երբ արթնացել է գիշերային ակումբներից մեկի զուգարանում: Երիտասարդ աղջիկն այնքան է հարբել, որ քնով է անցել հենց զուգարանակոնքի վրա: Միջադեպի ականատեսներից շատերը փորձել են արթնացնել նրան, սակայն նա ոչ մի կերպ չի արձագանքել՝ մնալով նույն դիրքով:
Այդ օրը աղջկա ծննդյան տարեդարձն էր, հենց այսպիսին այն հիշվեց, հաղորդում է tavrijci.org-ը:
Այն բանից հետո, երբ պատահածի լուրը տարածվեց ամբողջ քաղաքով մեկ, աղջիկը հանրահայտ դարձավ: Նրանից նույնիսկ փորձել են հարցազրույց վերցնել տեղի հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները, սակայն աղջիկը հրաժարվել է որևէ բան ասել միջադեպի վերաբերյալ և նույնիսկ դուրս չի եկել լրագրողների մոտ:
Օրինապահ մարմինները հայտարարել են, որ աղջիկը հիմա ամաչում է դուրս գալ հասարակության մեջ, նաև խոստացել է ծնողներին, որ այլևս այդչափ ալկոհոլային խմիչք չի խմի:








































