BBC-ի փոխանցմամբ` Ֆրանսիայի իշխանությունները պարգևատրել են երեք ամերիկացու և մեկ բրիտանացու, ովքեր կարողացել են վնասազերծել Thalys ճեպընթաց գնացքում կրակ բացած անձին:
Սպիտակ տունը «հերոսություն» է անվանել ամերիկացիների գործողությունները, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ պատրաստ է առաջիկա օրերին Ելիսեյան պալատում ընդունել կրակ բացած անձին վնասազերծած երիտասարդներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել ամերիկացիների համարձակ ու արագ արձագանքի համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիների հերոսական գործողությունները կանխել են ավելի լուրջ աղետը:









































