Կանադայի Օնտարիո քաղաքի արքայական թանգարանի աշխատակցուհի Ժաքլին Միլերը ներկայացրել է իր` կենդանի էակների օրգանների հավաքածուի մարգարիտը` կապույտ կետի հսկայական սիրտը, գրում է CNET-ը:
Նշվում է, որ կապույտ կետի սրտի ցուցադրությունը օվկիանոսների բնակիչների մասին ֆիլմաշարի յուրօրինակ պրոմո տեսահոլովակ է, որը կհեռարձակվի Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:
Կապույտ կետի սիրտը ցուցադրելով` գիտնականը հերքել է տարածված կարծիքը, թե կետի աորտան այնքան մեծ է, որ դրանով ավտոմեքենա կարող է անցնել:
Նշենք, որ կեսմետրանոց օրգանը մոտ 181 կգ է կշռում:














































