«Տիեզերական վերելակի» ամերիկյան պատենտը` 20 կմ բարձրությամբ, ստացել է THoT Technology ընկերությունը: Նախագիծն իրենից ներկայացնում է գլանաձև փչովի կառույց, որը պետք է մնա ուղղահայաց դիրքով` գերբարձր ճնշման ներքո օդ փչելու հաշվին, հաղորդում է ABC-ն:
Նախատեսվում է, որ «վերելակը» ցածր` մերձերկրային ուղեծրեր դուրս կբերի տարբեր նշանակության սարքավորումներ, իսկ վառելանյութ 30 տոկոսով ավելի քիչ կծախսվի, քան երկրից արձակելիս: Գաղափարի հեղինակ Բրենդան Քուինը վստահ է, որ վերելակից հնարավոր կլինի իրականացնել «տիեզերական ինքնաթիռների» թռիչքներ:
Բացի այդ, «վերելակից» թռիչք կարելի է իրականացնել նաև հորիզոնական դիրքով:












































