Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, չի լքի թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Կարծում եմ, որ այն ֆուտբոլիստը, որի ծառայություններով մենք կհետաքրքրվենք, պետք է տա իր համաձայնությունը: Այդ կարգավիճակը վերաբերում է նաև «Ռեալ»-ին:
Բացի այդ, երբ թիմը չի ցանկանում ֆուտբոլիստի տրանսֆեր վաճառել, պետք է առաջարկ կատարող ակումբը դադարեցնի հետաքրքրվել վերջինիս ծառայություններով: Մենք չենք վաճառում Դե Խեայի տրանսֆերը»,- հայտարարել է Վան Գալը:







































