Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի պատրաստվում բաժանվել թիմի կիսապաշտպան Վիլիանից:
«Ֆուտբոլիստները տարբեր են: Վիլիանն անում է այն, ինչը Պեդրոն չի կարող անել: Թերթերում կարդացել եմ, որ մենք ցանկանում ենք վաճառել բրազիլացու տրանսֆերը:
Հնարավոր է, որ Վիլիանի ծառայություններով իրոք հետաքրքրված են, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է վաճառենք մեր թիմի լավագույն ֆուտբոլիստների տրանսֆերները:
Հիշեցնենք, որ վերջինիս ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էին ֆրանսիական ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիա»-ն:







































