«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արգելել է Ռուսաստանի հավաքականին «բաց» մարզում անցկացնել լոնդոնյան ակումբի մարզաբազայում:
«Արսենալ»-ի հիմնական կազմն այսօր պետք է մարզում անցկացներ, և Վենգերը կտրականապես հրաժարվեց լրագրողների ներկայությունից: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը նախատեսում էր անցկացնել թիմի «բաց» մարզումը ` Բելֆաստ մեկնելուց առաջ:
Այսպիսով` Ֆաբիո Կապելոյի սաների մարզումը փակ բնույթ կկրի: Այնուհետև թիմի երկու ֆուտբոլիստներ կպատասխանեն լրագրողների հարցերին:








































