«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի անդամները հաջորդ շաբաթ Սահմանադրության նոր նախագծի վերջնական տարբերակը քննարկելու նպատակով ժամանում են Հայաստան։
ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկումներից հետո Վենետիկի հանձնաժողովը օգոստոսի 25-ին՝ ժամը 10։00, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի 7-ական անդամների հրավիրում է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ՝ Սահմանադրության նախագիծը քննարկելու, իրենց առաջարկները ներկայացնելու։ Սա հնարավորություն կտա Վենետիկի հանձնաժողովին առաջարկների ամփոփիչ փաթեթում ներառել ՀՀ քաղաքական ուժերի ողջամիտ առաջարկները։
Ի դեպ, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանը ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանն է։










































