Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց ցուցարարին ապտակած ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են:
Միջադեպի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ երեկ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը հանարահավաք էր կազմակերպել Հարապետության հրապարակում՝ կոչ անելով ՀՀ քաղաքացիներին անվադողերով գալ Հանրապետության հրապարակ՝ պահանջելու կառավարության հրաժարականը։
Ցույցի մասնակիցները, շղթա կազմած, փակել են փողոցը, ապա նստել ասֆալտին։ Ոստիկանները, ուժի կիրառմամբ, ազատել են փողոցը։ Ոստիկանների և ցուցարարների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ ոստիկաններից մեկը բոլորի ներկայությամբ ապտակել է տարեց ցուցարարին, որի անունը Հակոբ է։ Տեղի ունեցածից անմիջապես հետո մյուս ոստիկանները արագ հեռացրին ապտակող ոստիկանին։










































