ԱՄՆ-ում Bonhams աճուրդում կվաճառվեն հայտնի կինոֆիլմերից իրեր: Օրինակ` դերասանուհի Ջուդի Գարլեդնի զգեստը, որով նա հայտնվել է «Օզ երկրի կախարդը» ֆիլմի էկրանին` Դորոթիի դերում, «Վիլլի Վոնկան և շոկոլադի ֆաբրիկան» ֆիլմի ֆաբրիկա մուտքի հայտնի տոմսը: Աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Նյու Յորքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ամենաթանկարժեք լոտերից մեկը կդառնա Դորոթիի կոստյումը` ստեղծված 1939-ին: Այն կազմված է բաց գույնի տունիկայից` կարճ թեզանիքներով և զարդանախշերով, ինչպես նաև սպիտակ-երկնագույն գույների զգեստից: Նախնական արժեքը 1.2-1.8 մլն դոլար է:
Աճուրդի կհանվի նաև դերասան Սթիվ Մաքուինի մրցարշավային կոստյումը` 1971-ին նկարահանված «Լե Ման» կինոնկարից: Լոտը մոտավոր արժե 200-300 հազար դոլար: Եվս մեկ արտեֆակտ է դարձել սահնակը` 1941-ին նկարահանված Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն» ֆիլմից: Սահնակն արժե 100-200 հազար դոլար:








































