ԱՄՆ և Հարավային Կորեայի կործանիչները զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեայի` հարավկորեական բարձրախոսներին հարվածելու մտադրությունը կասեցնելու համար, հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
«Այդ թռիչքն ուղղված էր Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի ռազմական հզորությունը ցուցադրելուն»,- նշել է Հարավային Կորեայում ռազմական աղբյուրը:
Զորավարժություններին մասնակցել են ամերիկյան F16 4 կործանիչներ և հարավկորեական F-15K 4 կործանիչներ, որոնք օդային հարված են մշակել հակառակորդի թիրախներին: