«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում ուժի մեջ է մնում:
ՀՀԿ-ականները պնդում են, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին հաջողվել է համոզել Սերժ Սարգսյանին և սպասում են, որ նշանակումը տեղի կունենա եկող շաբաթ, երբ վարչապետը դեռ արձակուրդում գտնվելիս կլինի, որ Հովհաննիսյանի նշանակումը նրա անվան հետ չկապվի, այլ տպավորություն ստեղծվի, թե կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն է հասել այդ նշանակմանը:
ՀՀԿ-ականներն, ի դեպ, սպասում են, թե ինչպես է Արփինե Հովհաննիսյանը աշխատելու ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի հետ և կարծում են, որ սկանդալներն անխուսափելի են լինելու:
Ինքը՝ Արփինե Հովհաննիսյանը, որն, ըստ տեղեկությունների, հանգստանում է Իտալիայում, հեռախոսազանգերին չի պատասխանում և պասիվացել է նաև Ֆեյսբուքում: Հուլիսի 31-ից հետո նա որևէ գրառում իր էջում չի արել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































