3D տպիչով թափանցիկ ապակու տեխնոլոգիան, որը կոչվում է G3DP, մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում: Այս մասին ասվում է համալսարանի պաշտոնական կայքում:
Տեխնոլոգիան թույլ է տալիս տպել ցանկացած ձևի, ցանկացած երանգի թափանցիկ ապակե օբյեկտներ` թափանցիկության ցանկացած ցուցանիշով:
Տպիչն ունի երկու ջերմային խցիկներ: Վերևինում գտնվում է տաքացված հումքը, իսկ ստորին խցիկում տեղի է ունենում ստեղծելիք կառույցի թրծումը: Տպիչում ապակին կարող է տաքանալ մինչև 1000 աստիճան:








































