Հռոմի կվեստուրայի (ոստիկանական բաժանմունք) հակաահաբեկչական վարչությունը հետաքննում է կեղծ ամուսնությունների դեպքերը աղքատ իտալացիների և օտարերկրացիների միջև, ովքեր այդ ձևով ձգտում են Ապենիններում բնակության իրավունք ստանալ՝ կանխելու համար ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հնարավոր ներթափանցումը երկիր, հայտնում է m.ria.ru-ն:
Ինչպես հայտնում է Ansa գործակալությունը, հռոմեական քննիչները ակտիվացրել են իրենց գործողությունները հուլիսի 11-ին՝ Կահիրեում իտալական դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Այդ նույն ժամանակ կեղծ ամուսնությունների ընդհատակյա կազմակերպությունը ստացել է իտալացի հարսնացու գտնելու 2 շտապ հարցում: Դրանցից մեկը ստացվել է Սիրիայի բնակչից, ով առաջարկել է կրկնակի վճար, իսկ երկրորդը` Մերձավոր Արևելքի: Այդ գործարքը կատարվել է հետևյալ սխեմայով. այն բանից հետո, երբ սիրիացին վճարել է, աղջկան Եգիպտոսի տոմս են տվել, որտեղ էլ կայացել է ամուսնության գրանցումը: Երբ այդ սխեման հայտնի է դարձել քննիչներին, նրանք սկսել են հետաքննությունը:
Իտալիայում կեղծ ամուսնության գործարքներն արժեն 3-4 հազար եվրո:








































