Ջրի վարակազերծման և որակի բարելավման հիմնական միջոցներից մեկը եղել և մնում է այն եռացնելը, որի ժամանակ սպանվում են շատ մանրէներ, նվազում է քլորի պարունակությունը, ջուրն ավելի փափուկ է դառնում:
Նշենք, որ երկու անգամ եռացված ջրից վնաս չկա: Դա ընդամենը առասպել է:
Ըստ տարածված կարծիքներից մեկի` ջուրը կրկնակի չի կարելի եռացնել, քանի որ դրանում «թթվածինը պակասում է»: Սակայն, թարմ եռացված ջրում թթվածինն այնքան քիչ է, որքան կրկնակի եռացվածում:
Ըստ երկրորդ թյուր կարծիքի` կարծր ջրի առաջացման միջոցներից մեկը եռացնելն է: Սակայն, դրա համար անհրաժեշտ է եռացնել ջուրը տասնյակ տարիներ և ոչ սովորական թեյնիկով:








































