Saturday, 20 06 2026
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից

«Պարոն Հակոբյան ջան, Զարուհի ջան, ազնիվ չի, մի՛ արեք էդպես». Հրայր Թովմասյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ինչու են մերժել միջնորդությունը՝ որ ՍԴ-ն իր լիազորությունների շրջանակներում վերահաշվարկ կատարեր բոլոր ընտրատեղամասերում:

Հ.Թովմասյանի խոսքով՝ երբ բողոքարկման ընդամենը 1 դիմում է եղել, նորից այդ ամենը չի կարելի «փաթաթել ՍԴ գլխին»: Նախարարը կոչ արեց պատգամավորին՝ եթե հարցը քննարկվում է իրավական դաշտում, ուրեմն պետք է մնալ իրավական հարթությունում. «Եթե չենք տարբերակում, եթե ուզում ենք մեր չարածը բարդել ՍԴ-ին, ուզում ենք քաղաքական թատերաբեմում մեզ համար լրացուցիչ բաներ ստանալ, այդ ամենը արդար չի: Այդ վեճը կամ պետք է գնար ՍԴ, կամ պետք է ընդունենք այն խաղի կանոնները, որ սահմանված են օրենսդրությամբ»:

Ռ.Հակոբյանը վիրավորվեց, թե կոռեկտ չի գնահատականներ տալ, թե ով ինչ գիտի: Ըստ նրա՝ 2008-ից հետո ՍԴ-ն հեղեղված էր բացահայտ փաստերով, բայց որոշումը նույնն էր և մեղադրանքերը՝ «չունեք ապացույցներ», դրանք ձևական, անհամոզիչ պատասխան են: Ռ.Հակոբյանը «զավեշտ» անվանեց, որ հենց արդարադատության նախարարը պատշտպանեց Սերժ Սարգսյանին:

Հ.Թովմասյանը հակադարձեց, թե դա նախ Սերժ Սարգսյանի որոշելիքն է, իսկ ՍԴ-ում Թովմասյանը ներկայացրել է որպես իրավաբան և ոչ որպես պաշտոնյա, և այդ օրերին չի օգտվել ծառայողական մեքենայից:

«Պարոն Հակոբյան ջան, Զարուհի ջան, ազնիվ չի: Մի՛ արեք էդպես, մի՛ փորձեք ձեր չարածը բարդել էստեղ: Մի՛ փորձեք հրահրել էդ ամբողջը: Պատրաստ եմ քաղաքական հարթության մեջ բանավեճը տանել, բայց եթե իրավական հարթության մեջ պարտվել եք, ապա սա է, ուրիշ բան չկա անելու»,- կոչ արեց Թովմասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում