Lionsgate ստուդիան Հյու Ջեքմանին առաջարկել է գլխավոր դերը խաղալ Հոմերոսի «Ոդիսական»-ի էկրանավորման մեջ: Խոշոր բյուջեով ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը, հաղորդում է The Wrap-ը:
«Մենք իսկապես սկսել ենք բանակցությունները»,-տեղեկությունը հաստատել է Ջեքմանի ներկայացուցիչը:
Դերասանը կինոնկարում կարող է մարմնավորել հենց Ոդիսևսի կերպարը. ֆիլմի սցենարը գրել է Պիտեր Քրեյգը:








































