Այսօր առավոտյան 5.00-ի սահմաններում 24-ամյա Հրաչիկ Մաթևոսյանի վարած «ԳԱԶ-31102» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է կամրջի բետոնե եզրային պատնեշին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է քննություն:






































