Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը իշխանության ղեկին մնալու հնարավորություն չունի, նրա վարչակարգի տապալումը ժամանակի հարց է: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը:
Աբդալլահ 2-րդը մտավախություն ունի, որ եթե իսլամիստական ծայրահեղականները կարողանան իրենց վերահսկողությունը հաստատել Սիրիայի վրա, այդ երկիրը կվերածվի ծայրահեղականության հենակետի:
Հորդանանի թագավորը ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը, որի համաձայն՝ նա Թել Ավիվ կատարած այցի շրջանակներում շոշափելու է պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցը:
Աբդալլահ 2-րդի կարծիքով` ԱՄՆ նախագահի այցը Թել Ավիվ և Ռամալլահ «նոր հնարավորություններ» է բացում պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցությունների վերսկսման համար:









































