Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է իր նոր գլխավոր մարզչի մասին, հաղորդում է «ազնվականներ»-ի պաշտոնական կայքը:
«Այստեղ ամեն ինչ լավ է: Մոուրինյոն կարևոր պատճառներից մեկն էր, ում պատճառով ես հայտնվեցի «Չելսի»-ում: Նա զանգահարեց ինձ մի քանի անգամ, զրուցեց և ասաց, որ ես նրան պետք եմ:
Նա բազում գավաթներ է նվաճել: Ուրախ եմ, որ հանդես եմ գալու նրա գլխավորությամբ, և, հուսով եմ, որ կկարողանամ գավաթներ նվաճել»,- հայտարարել է Պեդրոն:








































