Wednesday, 15 07 2026
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ

Սահմանադրական ճգնաժամերի սահմանադրություն

Սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող հանձնաժողովի անդամները վստահեցնում են, որ իրենց ներկայացրած նախագծով ապահովվում է սահմանադրական ճգնաժամերի հաղթահարումը, իսկ կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու դրույթը ընդհանրապես բացառում է կառավարական ճգնաժամերի առաջացումը, ինչը բնորոշ է կառավարման խորհրդարանական համակարգերին: Մասնավորապես օրինակ է բերվում հետպատերազմյան Իտալիան, որտեղ միջին հաշվով տարեկան երկու կառավարություն է փոխվել: Բայց արդյո՞ք նոր Սահմանադրությունը իսկապես երաշխավորում է սահմանադրական և կառավարական ճգնաժամերի բացակայությունը, և կամ դրանց հեշտ հաղթահարումը, թե՞ ընդհանրապես ստեղծում է պերմանենտ ճգնաժամերի աղբյուր, որոնք ներկայացված նախագծով գրեթե անհաղթահարելի են:

Սահմանադրության նախագծի 89-րդ հոդվածի երրորդ կետում ասվում է. «Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը»: Իսկ նույն հոդվածի հաջորդ կետում ասվում է, թե ինչպես պետք է ապահովվի այդ կայունությունը: Ըստ այդմ՝ եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները:

Հիմա դիտարկենք այն տարբերակը, երբ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ձևավորվում է մեծամասնություն: Ըստ Սահմանադրության նախագծի հեղինակների՝ պարտադիր չէ, որ որևէ կուսակցություն ստանա 50 գումարած մեկ ձայն, որպեսզի համարվի, որ ձևավորվել է կայուն խորհրդարանական մեծամասնություն: Նրանք ասում են, որ այդ մեծամասնությունը ձևավորված կհամարվի նաև այն դեպքում, եթե խորհրդարան անցած կուսակցությունները իրար հետ համաձայնության գան և ձևավորեն մեծամասնություն:

Սա, իհարկե, տրամաբանական է, որովհետև այդպես է բոլոր խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում: Բայց արդյոք այդ մեծամասնությունը կարելի՞ է կայուն համարել: Հնարավոր է չէ՞, որ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվի կոալիցիա, բայց այն չափազանց կարճ կյանք ունենա: Կոալիցիա մտած կուսակցություններից մեկը կարող է հայտարարել, որ խզում է կոալիցիոն համաձայնագիրը և դուրս է գալիս կոալիցիայից: Ի՞նչ է լինում նման դեպքում: Սահմանադրության նախագիծը այդ հարցի պատասխանը չի տալիս: Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում պետք է առավել շատ ձայն ստացած կուսակցությունը փորձի նոր կոալիցիա ձևավորել՝ այլ կուսակցությունների մասնակցությամբ: Բայց դա միայն ենթադրություն է: Մյուս կողմից՝ եթե չի ստացվում նոր կոալիցիայի ձևավորումը, ի՞նչ է դրան հետևում՝ խորհրդարանական ընտրությունների հետաձգված երկրորդ փուլի անցկացո՞ւմ, որպեսզի առավել շատ ձայն ստացած երկու կուսակցություններից մեկը ինքնուրույն կայուն մեծամասնություն ձևավորի, թե՞ խորհրդարանը լուծարվում է և անցկացվում են նոր ընտրություններ: Սահմանադրության նախագիծը այս հարցերին ևս պատասխան չի տալիս:

Իսկ եթե ընդհանրապես դատելու լինենք Սահմանադրության նախագծի տրամաբանությունից, այն ընդհանրապես բացառում է կոալիցիաների ձևավորման միջոցով մեծամասնության ձևավորման հնարավորությունը, որովհետև կոալիցիաները իրենք իրենցով անկայունության աղբյուր են: Բացարձակ կայունության կարելի է հասնել միակուսակցական կառավարման պայմաններում, երբ որևէ կուսակցություն միայնակ է ձևավորում կառավարություն և չունի այլ կուսակցությունների աջակցության կարիքը: Որովհետև կայուն մեծամասնություն ասելով՝ սահմանադրության հեղինակները նկատի ունեն, որ եթե առաջին փուլում որևէ կուսակցություն չի ստանում որակյալ մեծամասնություն, ապա դրա համար անցկացվում է երկրորդ փուլ:

Այնպես որ, կա՛մ Սահմանադրության նախագծի հեղինակները պետք է հստակ սահմանեն, թե ի՞նչ է նշանակում կայուն մեծամասնություն, այն ենթադրում է կոալիցիայի ձևավորո՞ւմ, և ի՞նչ է լինում, երբ կոալիցիան փլուզվում է, և հնարավոր չի լինում ձևավորել նորը, կա՛մ պետք է ընդհանրապես բացառեն կոալիցիա ձևավորելու հնարավորությունը և հստակեցնեն, որ կայուն մեծամասնություն ասածը ոչ թե մի քանի կուսակցությունների համաձայնություն է, այլ մի կուսակցության բացարձակ և անվերապահ հաղթանակը հենց առաջին փուլում, իսկ եթե դա չկա, ապա անցկացվում է երկրորդ փուլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում