ՀՀ նախագահի Աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ստացված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ:
Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև արդյունավետ համագործակցությունը նոր տարում կշարունակի ծառայել երկու երկրների ժողովուրդների բարեկամության ավելի խորացմանը և տարածաշրջանի կայունության ամրապնդմանը:






































