Բաղրամյան պողոտայում բարիկադների վերածված աղբամանների քրեական գործը օրերս կարճվել է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ցուցարարները հունիսի 23-ի ոստիկանության բռնություններից հետո ոստիկանների ու ցուցարարների միջև բարիկադ կառուցելու նպատակով Բաղրամյան պողոտա էին տեղափոխել շուրջ 40 աղբաման։ Հինգ օր անց «Սանիտեքի» հայցի հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ գույքը դիտավորյալ վնասելու հատկանիշներով։
Մեկուկես ամիս տևած քննչական գործողությունների արդյունքում, ահա, պարզվել է, որ ընկերության աղբամաններին պատճառված վնասը կազմել է 25 հազար դրամ, և քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։








































