Ապրիլի 19-ին, ժամը 06.20-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի և Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Մրգաշատ գյուղից, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 33-ամյա Տիգրան Հ.-ին և նրա 2 ուղևորներին:
Խուզարկությամբ Տիգրան Հ.-ի գրպանից հայտնաբերվել է 5,2 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:











































