Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին առցանց աճուրդի eBay ցանցում վաճառում է «հազվադեպ օգտագործվող» եկեղեցիները: Այս մասին հայտնում է The Local թերթը: Պատճառը ֆինանսական ճգնաժամն է և այցելուների թվի խիստ նվազումը:
Առաջին տաճարը, որը ներկայացվել է ինտերնետ-աճուրդում, Բրանդենբուրգի Սուրբ Բեռնարդի տաճարն է:
Լոտի նկարագրությունում նշվում է, որ գնորդին առաջարկվում է «եկեղեցի՝ հայտնի բնակելի թաղամասում»: Մեկնարկային գին է սահմանվել 120 հազար եվրոն: Հայտարարության մեջ ասվում է, որ եկեղեցու շենքը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի գործունեության համար. այն կարող է կիրառվել միջոցառումների անցկացման համար, կարող է ծառայել որպես կլինիկա, գրասենյակային տարածք, սակայն հոգևորականները խոստանում են մեծ ուշադրություն դարձնել պոտենցիալ գնորդի ինքնության վրա:
Լրագրողների տվյալներով՝ վերջին տարիներին Բեռլինյան թեմը վաճառքի է հանել 25 կաթոլիկ տաճար:









































