Երգչուհի Լեդի Գագան շատ ուրախ է «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի 5-րդ եթերաշրջանում դեր ստանալու համար, գրում է Ledy.ru-ն:
Իր նորաթուխ գործընկերների համար Գագան թեմատիկ երեկույթ է կազմակերպել, որի ընթացքում լողացել են արյան մեջ, իհարկե, ոչ իսկական: Լուսանկարն աստղը դրել է Instagram-ի իր կայքում:
«Երեկ ես երազ տեսա, որ «Հյուրանոցի» ամբողջ թիմը Գագային էր հյուրընկալվել և գիշերը լողացել լողավազանում, որտեղ ջուրը հատուկ մեզ համար կարմիր էին դարձրել: Սպասեք մի րոպե, չէ՞ որ դա երազ չէր: Դա իրականում է եղել»,- Twitter-ի իր էջի լուսանկարը մակագրել է Ռայան Մերֆին:
























































