Սիրիան «կողջունի արաբական երկրների կողմից ճգնաժամի կարգավորման ցանկացած խաղաղ նախաձեռնություն»: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, հայտնում է TASS-ը:
«Մենք արաբների առջև կբացենք մեր գիրկը: Բոլորին, ովքեր կծեծեն մեր դուռը, մենք կասենք բարի գալուստ»,- նշել է նա: Նախարարի բառերով՝ «սիրիական ժողովուրդը ձգտում է արյունահեղության շուտափույթ դադարեցմանը»:
Մուալեմը չի բացառում, որ Եգիպտոսը և Իրանը կարող են կառուցողական դեր խաղալ Սիրիայի իրավիճակի կարգավորման գործում:







































