Մարտի 20-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:









































